
Նկարահանեք Հայաստանում և ստացեք մինչև 35% վերադարձ
2025 թ. ապրիլից ՀՀ կառավարությունը դրամական վերադարձ է տրամադրում Հայաստանում նկարահանվող ֆիլմերին։ Ծրագիրը բաց է արտասահմանյան պրոդակշնների և հայ պրոդյուսերների հետ համատեղ արտադրությունների համար։
Պատվիրեք տեղական ընկերությունից
Kinotech-ը Հայաստանում գրանցված ընկերություն է։ Մեզ մոտ պատվիրված տեխնիկայի, անձնակազմի և նկարահանման վայրերի համար վճարումները կատարվում են տեղական մատակարարին՝ ծրագրի պահանջներին համապատասխան։ Գնային առաջարկը կտրամադրենք ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։
Այս տեղեկությունը ներկայացված է ընդհանուր ծանոթության համար։ Ծրագրին մասնակցության, հաստատման և փոխհատուցման վերաբերյալ որոշումները կայացնում է ՀՀ կառավարությունը։Ինչպես է աշխատում վերադարձը
- Քայլ 1Պլանավորեք նկարահանումը
Ուղարկեք սցենարը, նկարահանման ամսաթվերն ու բյուջեն։ Կօգնենք ընտրել տեխնիկան, հավաքել թիմը, գտնել նկարահանման վայրերը և ստանալ անհրաժեշտ թույլտվությունները։
- Քայլ 2Դիմեք
Ծրագրին դիմում է պրոդաքշն ընկերությունը։ Մենք կտրամադրենք մեր ծառայությունների պայմանագրերը, նախահաշիվներն ու հաշիվները՝ դիմումը ներկայացնելու համար։
- Քայլ 3Նկարահանեք Հայաստանում
Կապահովենք տեխնիկան, անձնակազմը և լոկացիաները, կօգնենք փաստաթղթերով։
- Քայլ 4Ստացեք վերադարձը
Նկարահանումից հետո ծախսերը ստուգվում են, և վերադարձը վճարվում է որոշման կանոններով։
Ինչու նկարահանել Kinotech-ի հետ
Լեռներ, լճեր, անապատներ, հին քաղաքներ և խորհրդային մոդեռնիզմ Երևանից մի քանի ժամվա հեռավորության վրա։
ARRI, RED և Cooke փաթեթներ, լույս, գրիպ, կռունկներ և անձնակազմ մեկ տեղական մատակարարից։
Մեր թիմը կապի մեջ է շուրջօրյա։ Տեխնիկան առաքում ենք նկարահանման վայր։
Գնային առաջարկ՝ ձեզ հարմար արժույթով։
Լոկացիաների թույլտվություններ, տրանսպորտ, կայանատեղի և բազային ճամբար։
Աշխատում ենք անգլերեն, ռուսերեն և հայերեն։



Հարցեր
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա պրոդաքշն ընկերությունները և հայ պրոդյուսերների հետ համատեղ արտադրությունները՝ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 412-Ն որոշմամբ սահմանված պայմաններով։ Մասնակցության պահանջներն ու պայմանները ներկայացված են որոշման մեջ։
Ո՞ր ծախսերն են հաշվվում
Հայաստանյան ընկերություններին վճարված ծախսերը՝ տեխնիկայի և նկարահանման վայրերի վարձույթ, անձնակազմի ծառայություններ ու սնունդ։ Ամբողջական ցանկը նշված է որոշման մեջ։
Որքա՞ն կարելի է վերադարձնել
Ստացեք ծրագրով նախատեսված ծախսերի մինչև 25% փոխհատուցում, իսկ Հայաստանը ներկայացնող ֆիլմերի դեպքում՝ մինչև 35%։
Կարո՞ղ է Kinotech-ը լինել մեր տեղական մատակարարը
Այո։ KINOTECH-ը Հայաստանում գրանցված ընկերություն է։ Մեր բոլոր ծառայությունների համար տրամադրում ենք պայմանագրեր և հաշիվներ։
Որտե՞ղ է պաշտոնական տեքստը
Թիվ 412-Ն որոշումը հրապարակված է arlis.am-ում։ Հղումը ներքևում է։
Պատմեք ձեր նախագծի մասին
Գնային առաջարկը կուղարկենք ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։